Ֆուտբոլ 

Մարադոնան պատրաստ է գլխավորել Ռուսաստանի հավաքականը

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող եւ գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան Մոսկվայում հայտարարել է, թե պատրաստ է գլխավորել Ռուսաստանի ազգային հավաքականը:

«Հենց դրա համարել էլ ժամանել եմ այստեղ: Բազմաթիվ ծրագրեր ունեմ, առաջիկայում մեծ աշխատանք է սպասվում ինձ: Ռուսաստանը հյուրասեր եւ հրաշալի երկիր է: Ես Պուտինի ֆանատն եմ: Իմ սենյակում կախված են Ֆիդել Կաստրոյի եւ Պուտինի լուսանկարները»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է Sovsport-ը:

Վերջերս Մարադոնան հայտարարել էր, որ Պուտինը խնդրանքով է դիմել իրեն, սակայն չէր մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը:

56-ամյա արգենտինացին 2008-2010 թվականներին գլխավորել է Արգենտինայի ազգային հավաքականը:

NEWS.am Sport

Ձեզ կարող է հետաքրքրել

Մեկնաբանություններ