Առողջություն Ժամանց 

Ինչպե՞ս վերացնել անցանկալի փորը՝ ծննդաբերությունից հետո

Դիետոլոգները վստահեցնում են, որ ինչքան էլ մեծ լինի ցանկությունն ու ներդրված ջանքերը, վերականգնել այն քաշն ու մարմնի կառուցվածքը, որ ունեցել եք ծննդաբերությունից առաջ, ամբողջությամբ հնարավոր չէ: Մանավադ, երբ խոսքը վերաբերում է կրծքի ձևափոխումներին, ապա վերականգնել նրա նախկին տեսքը հնարավոր է միայն վիրահատության միջոցով, սակայն սա կխանգարի, եթե դուք երկրորդ բալիկ եք պլանավորում: Բայց, այնուամենայնիվ, ilifia.ru-ն պնդում է, որ ունենալ նախկին կոնքերն ու գեղեցիկ, ձիգ նստատեղը, սլացիկ կազմվածքը հնարավոր են դիետաների, մարզումների ու ճիշտ ապրելակերպի շնորհիվ:

Ծննդաբերությունն արդեն անցյալում է, առաջին մի քանի օրն անցնելուց հետո, գրեթե բոլոր կանայք սկսում են մտածել նախկին տեսքի վերականգնման, ու հատկապես՝ կախված փորի վերացման մասին: Հարկ է հիշել, որ ծննդաբերությունից հետո 6 շաբաթվա ընթացքում չի կարելի անել ոչ մի տեսակ փորի մկանների պրեսս կամ այլ վարժություններ, քանի որ այդ դեպքում կախված փորը ձեզ կուղեկցի ամբողջ կյանքում ու այլևս նրա դեմ պայքարել չի լինի:

Ներկայացնում ենք պարզ վարժություններ՝ փորը ձգելու համար.

1. Կանգնեք ուղիղ, խորը ներշնչելուց ու բարձր արտաշնչելուց հետո փորձեք հնարավորինս ներս քաշել փորը, այնուհետ թուլացեք, կրկնեք սա 5 անգամ.
2. Պառկեք գետնին ու խորը ներշնչելով ներս քաշեք փորը, պահեք դիրքը 10 վայրկյան, այնուհետ արտաշնչելու ժամանակ դուրս հրեք այն, կրկնեք 3 անգամ
3. Պառկած դիրքում վերցրեք բարձը ձեռքերի մեջ, բացեք ոտքերը, տարածեք ձեռքերը բարձի լայնությամբ ու նստեք, կրկնեք 4 անգամ
4. Այս բոլոր վարժությունները կրկնեք պարտադիր ամեն օր, նույն ժամին, վարժություններից հետո 10-15 րոպե հանգստացեք
Պահպանեք դիետա, զրկեք ձեզ հրուշակեղենից, տորթերից, սպիտակ հացից, տապակած մսից , յուղոտ կերակուրներից, մակարոնեղենից, ալկոհոլից:

Գտեք ժամանակ ձեզ համար, այցելեք ֆիտնես-կենտրոններ, մարզվեք սա կօգնի ոչ միայն մարմնի կառուցվածքին, այլ նաև հոգեկան բավականություն կպատճառի ձեզ:
Հարկ է հիշել նաև, որ այս ամենը կոմպլեկտ գործողություններ են ու հարկավոր է անել վարժություններ ու պահպանել սննդակարգը՝ միաժամանակ:

Ձեզ կարող է հետաքրքրել

Մեկնաբանություններ