Բանակ Գլխավոր 

Վանաձորում հողին են հանձնել կախված հայտնաբերված սերժանտին (ֆոտո)

Վանաձորում այսօր՝ հուլիսի 25-ին, տեղի է ունեցել ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հուլիսի 23-ին կախված հայտնաբերված ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Մելքոնյանի հուղարկավորությունը: Նրան հողին են հանձնել Վանաձորի գերեզմանատանը:

Զինծառայողի հուղարկավորությանը մասնակցել են նրա ծառայակից ընկերները:

Նշենք, որ Վարդան Մելքոնյանը Վանաձորի բնակիչ էր, 1 տարի 10 օրվա ծառայող:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում (ծնված 1998թ., Վանաձորի ԶԿ):

Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն։

Ձեզ կարող է հետաքրքրել

Մեկնաբանություններ