Ժամանց, Սպորտ և Բլոգոլորտ 

Exclusive. Մարտ Բաբայանն՝ իր հապճեպ ամուսնության եւ առաջիկա հարսանիքի մասին (ֆոտո)

Վերջերս հայկական շոու-բիզնեսի ցանկալի փեսացուների ցուցակը լքեց նաեւ երգիչ Մարտ Բաբայանը, որը հուլիսի 5-ին նշանադրվեց իր ընտրյալի՝ Սանկտ Պետերբուրգի բնակիչ Էլեն Ամյանի հետ: Մի քանի օր անց Մարտն ու Էլենը ԶԱԳՍ-ով (ՔԿԱԳ) ամրագրեցին իրենց միությունը: Երգիչը NEWS.am STYLE-ի հետ զրույցում առաջին անգամ խոսել է ընտրյալի, իր անձնական կյանքի ամենաերջանիկ դրվագների եւ առաջիկա ամուսնության մասին: Մարտը նաեւ մեզ է տրամադրել բացառիկ կադրեր՝ իր եւ Էլենի ամուսնության գրանցման արարողությունից:

«Երեւի մոտավորապես 4 ամիս առաջ Սանկտ Պետերբուրգում համերգ ունեցա, որի ժամանակ էլ հանդիպել եմ Էլենին: Այդ օրվանից էլ սկսվել է մեր շփումը: Էլենի մեջ ինձ դուր է գալիս նրա ջերմությունհը, բարությունը, նրբությունը, համեստությունը, էլ չեմ խոսում գեղեցիկ արտաքինի մասին: Բայց ինձ գրավել է ոչ միայն նրա արտաքին հմայքը, այլեւ ներքին գեղեցկությունը»,-նշում է Մարտը.

«Մեր նշանդրեքը կայացավ Սանկտ Պետերբուրգում, որովհետեւ թե՛ Էլենը, թե՛ նրա բոլոր բարեկամներն այնտեղ են բնակվում: Օրերս նաեւ ԶԱԳՍ-ով ամրագրեցինք մեր միությունը: Ցանկացա, որ շուտ լինի այդ ամենը, որպեզի Էլենը հանգիստ կարողանա ինձ հետ գալ Մոսկվա: Ինչ վերաբերում է առաջիկա հարսանիքին՝ դեռ օրը որոշված չէ, որովհետեւ չենք կարող այսքան շուտ ամեն ինչ կազմակերպել: Պետք է հարմարվենք նաեւ իմ զբաղված գրաֆիկին: Գրեթե 2 օրը մեկ գործնական շրջագայություններ եմ ունենում»:

Անձնական հաջողությունների հետ մեկտեղ՝ երգիչը շարունակում է ակտիվորեն աշխատել ստեղծագործական նորությունների շուրջ.

«Ինձ մոտ գործնական առումով ամեն ինչ լավ է: Նույն հունով շարունակում եմ երգեր ձայնագրել, ելույթներ ունենալ: Շուտով կավարտենք իմ նոր երգի ձայնագրման աշխատանքները. այն կոչվում է «Родители, Вы Святые»: Եվս մի քանի երգեր ենք ձայնագրում, որից հետո էլ կկողմնորոշվենք, թե կոնկրետ որ մեկի հիման վրա է լինելու իմ նոր տեսահոլովակը»:

Ձեզ կարող է հետաքրքրել

Մեկնաբանություններ