Օրվա բաղադրատոմս 

Օրվա բաղադրատոմս․ պատրաստում ենք Գավառի գաթա

Բաղադրիչներ.
ձու – 3 հատ,
մարգարին կամ կարագ  – 200 գ,
թթվասեր – 200 գ,
սոդա- 1 թ.գդ.,
վանիլ,
խորիզի համար. յուղ – 1 բաժակ,
շաքարավազ – 1 բաժակ,
ալյուր – 3 սուրճի ափսե

Ձուն լավ հարել կարագի հետ, ավելացնել սոդայով թթվասերը, վանիլը: Այնքան ալյուր լցնել, որ ստացվի փափուկ խմոր: Խմորը մի կողմ դնել կես ժամով: Բացել ուղղանկյունաձև, մտովի երեք մասի բաժանել, մեջտեղում կարագ քսել, վրան դնել խորիզ: Մի կողքից խմորը վրա բերել, ծալել, նորից կարագ քսել: Քսված կարագի վրա խորիզ դնել: Մյուս կողմը ծալել, նորից մեջտեղում կարագ քսել:Կարագի վրա խորիզ տարածել: Երկու կողմից ծալել: Ծալված մասը դեպի ներքև շուռ տալ, գրտնակով բացել տապակի չափով: Վրան հարած ձու քսել: Պատառաքաղով զարդարել և ծակծկել: Թխել 180 աստիճանում մոտ 40 րոպե, մինչև կարմրի: Խորիզի համար յուղը հարել, ավելացնել շաքարավազը: Սուրճի ափսեով ալյուրը լցնել, խառնել, կարելի է վանիլ ավելացնել:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիանա Քոչարյանը

Ձեզ կարող է հետաքրքրել

Մեկնաբանություններ