Ժամանց Տեսանյութեր 

Ռուս մեծահարուստն ու նրա մոդել ընկերուհին տարվա ամենաշքեղ հարսանիքներից մեկն են կազմակերպել (լուսանկարներ, տեսանյութ)

Ռուս օլիգարխ Ալեքսեյ Շապովալովն ու նրա 27-ամյա սիրելին՝ մոդել Քսենյա Ցարիցինան, մոսկովյան Barvikha Luxury Village լյուքս դասի հյուրանոցում կազմակերպել են տարվա ամենաշքեղ ու դիտարժան հարսանիքներից մեկը, որին անդրադարձել է բրիտանական The Daily Mail պարբերականը:

Չնայած, որ ծնունդով Սամարայից գործարար Շապովալովը վերջին 5 տարվա ընթացքում բարեկազմ գեղեցկուհուն որպես իր կին էր ներկայացնում, այնուհանդերձ՝ նրանք որոշել են օրինականացնել հարաբերությունները:

Հետաքրքրական է, որ միջոցառման ժամանակ 2 երեխայի մայրը մի քանի անգամ զգեստափոխվել է՝ հյուրերի մոտ պարծենալով գայթակղիչ մարմնաձևերով: Նշվում է, որ ներկաներին իրենց ելույթով զվարճացրել են երգչուհի Պոլինա Գագարինան ու «Լենինգրադ» խումբը:

Ինչ վերաբերում է հարսանեկան տորթին, ապա այն եղել է 8-հարկանի ու այնպիսի հետաքրքիր ձևով է մատուցվել, որ կարծես եղել է օդում՝ անկշռության մեջ:

«Սա ուղղակի անմոռանալի էր: Շնորհակալ ենք ընկերներին այս հրաշալի օրը մեզ հետ կիսելու համար: Շնորհակալ ենք մեծ ու սիրող ընտանիքին»,-ասել է Ցարիցինան:

Ավելի վաղ մոդելը սոցցանցերում պարծեցել է ավելի քան 10 մլն դոլար արժողությամբ ահռելի ադամանդյա մատանիով, որն իրեն ամուսինն էր նվիրել:

«Ամուսինս երբեք ժլատ չի լինում ինձ համար նվերներ գնելու հարցում: Հիմա էլ նա որոշել է, որ 30 կարատանոց մատանին բավական չէ ինձ համար»,- Instagram-ում գրել է մոդելը:

Հայտնի է, որ 5 տարվա համատեղ կյանքի ընթացքում զույգն ունեցել է 2 երեխա:

 

 

The model's first gown, which was worn for the ceremony, featured intricate beading and a sweetheart neckline

 

Ձեզ կարող է հետաքրքրել

Մեկնաբանություններ