Ժամանց, Սպորտ և Բլոգոլորտ 

Ինչպես պայքարել քրտնարտադրության դեմ

Մարդն իր ծնված օրվանից քրտնում է: Քրտինքն առաջանում է տարբեր զգացմունքների արդյունքում, ֆիզիկական և ջերմային գործոնների ազդեցությամբ: Այն առաջանում է դեմքի վրա, ոտքերի և թևերի տակ, ձեռքի ափերի մեջ: Քրտնելու չափի վրա ազդում է տրամադրությունը, որոշ տեսակի սննդամթերքի ու ըմպելիքի գործածությունը և էնդոկրին համակարգի վիճակը: Առհասարակ մարդու մարմնի ջերմաստիճանը գտնվում է հավասարակշռության մեջ, այսինքն` ջերմությունը մտնում է մարմին և դուրս գալիս: Սակայն, երբ ջերմության հոսքն ավելանում է, օրգանիզմում խանգարվում է բալանսը, և մարդը սկսում է շոգել: Որպեսզի կարգավորվի հավասարակշռությունը, օրգանիզմը պետք է գտնի պայքարի միջոց շոգի դեմ, և հենց քրտինքն էլ կատարում է այդ դերը: Քրտինքը գոլորշիանալով` սառեցնում է մեր մարմինը, և վերականգնվում է ջերմային բալանսը: Ընդհանրապես քրտնում են բոլորը: Հիմնականում այս խնդրի լուծման համար օգտագործվում են դեզոդորանտներ: Հակամիկրոբային միջոցները խոչընդոտում են այն բակտերիաների զարգացմանը, որոնք առաջացնում են տհաճ հոտ: Նման պրեպարատների ազդեցությունը տևում է 6-7 ժամ, այդ պատճառով էլ բարձր քրտնարտադրության դեպքում դեզոդորանտները չեն փրկի: Կան մարդիկ, ովքեր համեմատաբար ավելի շատ են քրտնում, քան մյուսները: Նման դեպքերում պետք է օգտագործվեն այլ պրեպարատներ: Եթե քրտինքից տհաճ ու շատ վատ հոտ է գալիս, պետք է անպայման դիմել բժշկի: Օրգանիզմի նման ռեակցիան վկայում է առողջական ինչ-ինչ խնդիրների մասին: Պետք է դիմել բժշկի հատկապես այն դեպքում, երբ սկսում եք քրտնել երեկոյան ու գիշերը, այն էլ` առանց պատճառի: Հատկապես շատ վտանգավոր է սառը քրտինքը: Ճիշտ կլինի մարդիկ ընտրեն բնական կտորեղենից հագուստներ` բուրդ, բամբակ, վուշ, մետաքս և այլն: Այս կտորներից պատրաստված հագուստները թույլ են տալիս մաշկին շնչել: Նույնը վերաբերում է կոշիկներին: Պետք է աշխատել քիչ օգտագործել սուրճ, կծու համեմունքներ, քանի որ դրանք բարձրացնում են քրտնարտադրությունը: Պետք է նաև խոտաբույսերով (եղեսպակ, կաղնու կեղև) լոգանքներ ընդունել:

Ձեզ կարող է հետաքրքրել

Մեկնաբանություններ