Իրադարձային 

Գիտնականներին հաջողվել է արցունքից էլեկտրաէներգիա ստանալ

Science Alert-ը գրում է, որ գիտնականներին հաջողվել է էլեկտրաէներգիա ստանալ մարդու արցունքից և թքից՝ դրանցում առկա ֆերմենտի՝ լիզոցիումի շնորհիվ:

Այս ֆերմենտը քայքայում է բակտերիաների բջջաթաղանթը: Այն ամենաշատը գտնվում է ստամոքսի լորձաթաղանթում, ինչպես նաև արցունքների, կրծքի կաթի և թքի մեջ:  Ինչպես պարզվել է՝ լիզոցիումը պիեզոէլեկտրիկ նյութ է, որի դեֆորմացիայից էլեկտրական լարում է առաջանում:

Ձեզ կարող է հետաքրքրել

Մեկնաբանություններ