Փոփոխություններ կլինեն առողջապահության նախարարության կառուցվածքում
Կառավարության վաղվա նիստի օրակարգում առողջապահության նախարարությունը ներառել է որոշում, որը բխում է վարչապետի հանձնարարականներից: Որոշումը նախատեսում է կառուցվածքային փոփոխություններ առողջապահության նախարարության կառուցվածքում:
Նախագծով առաջարկվում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի համար օրենսդրությամբ սահմանված առավելագույն թվաքանակի սահմաններում առանց լրացուցիչ հաստիքների ներգրավման` կենտրոնական ապարատում ստեղծել քաղաքացիների բողոքների և դիմումների արագ արձագանքման բաժին, ֆինանսատնտեսագիտական բաժինը և հաշվապահական հաշվառման բաժինը վերակազմակերպման ձևով միացնել` ստեղծելով ֆինանսատնտեսագիտական վարչություն,
Նախագծով առաջարկվում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի համար օրենսդրությամբ սահմանված առավելագույն թվաքանակի սահմաններում, առանց լրացուցիչ հաստիքների ներգրավման` վերանայել ՊԱԳ կառուցվածքը` ստեղծել ֆինանավորման ապահովման բաժին, լուծարել տարածքային մարմինները, հստակեցնել ՊԱԳ գործառույթները:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ առողջապահության նախարարության առջև դրված կանոնադրական գործառույթների առավել նպատակային, արդյունավետ իրականացում, աշխատանքների օպերատիվ կազմակերպում, կրկնվող գործառույթների բացառում: