Աշխարհ Իրադարձային 

ԱՄՆ-ում շուրջ 3000 փաստաթուղթ է հրապարակվել Ջոն Քենեդիի սպանության մասին

ԱՄՆ-ում շուրջ 3000 փաստաթուղթ է հրապարակվել 1963 թվականին նախագահ Ջոն Քենեդիի սպանության մասին. 2891 փաստաթղթերից բաղկացած տվյալների բազան հասանելի է Ազգային արխիվների կայքում։

Սա փաստաթղթերի հերթական բաժինն է. նախորդը հրապարակվել էր հուլիսի 24-ին եւ պարունակում էր 3,9 հազար փաստաթուղթ: Ինչպես ավելի վաղ հայտնել է Սպիտակ տունը, եւս մի քանի հազարը հրապարակվելու են մինչեւ 2018 թվականի ապրիլը:

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հասարակությունն արժանի է ամբողջական տեղեկատվություն ստանալ սպանության մասին: Ընդ որում Թրամփը նշել է, որ ազգային անվտանգության նկատառումներով ինքն այլ ընտրություն չուներ, քան թույլ տալ, որ գերատեսչությունները խմբագրեն տեքստի որոշ մասերը: Ջոն Քենեդին ԱՄՆ-ը ղեկավարել է ավելի քան երկու տարի եւ մահացու վիրավորվել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին Դալլաս կատարած ուղեւորության ժամանակ:

Պաշտոնական վարկածի համաձայն՝ նրան սպանել է Լի Հարվի Օսվալդը, որը մեծ տարածությունից նախագահի վրա կրակել է դիպուկահարի հրացանով: Նախագահի մահվան հանգամանքները մինչ այժմ վեճեր են հարուցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ձեզ կարող է հետաքրքրել

Մեկնաբանություններ