Աշխարհ Գլխավոր 

Մտել է զորամաս ու անհետացել. Ադրբեջանում ռուս գիտնական է կորել

Ադրբեջանում կորել է ՌԴ քաղաքացի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի աստղագիտության ինստիտուտի աշխատակից Դմիտրի Չուլկովը։ Այս մասին տեղեկանում ենք gazeta.ru-ից:

Տեղեկատվության համաձայն՝ Չուլկովը Գյանջա է հասել հունվարի 3-ին և իջևանել մասնավոր հյուրատանը:

Հունվարի 5-ին նա ցանկացել է այցելել Գյոյգյոլ լիճ: Հյուրատան տանտերը խորհուրդ է տվել տաքսիով գնալ այնտեղ, սակայն Չուլկովը որոշել է ոտքով տեղ հասնել: Տանտիրոջ խոսքով՝ մինչ լիճ հասնելը՝ զորամաս կա, որտեղ էլ, հավանաբար, մտել է Չուլկովը, քանի որ ժամեր անց հյուրատուն են գնացել անվտանգության ծառայության աշխատակիցները, խուզարկել գիտնականի սենյակն ու տարել նրա իրերը:

Հունվարի 9-ին անվտանգության ծառայության աշխատակիցները հայտարարել են, թե արդեն բաց են թողել գիտնականին, սակայն նա  այդպես էլ չի այցելել հյուրատուն և ոչ էլ հետ է վերադարձել հայրենիք:

Ձեզ կարող է հետաքրքրել

Մեկնաբանություններ