Աշխարհ 

ԱՎԱԿՈՎԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՆՈՐ ԼԱԶԵՐԱՅԻՆ ԶԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԵՋ

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսենի Ավակովը հայտարարել է, որ Ռուսաստանը իբրեւ թե կիրառել է իր նոր լազերային զենքը Ուկրաինայի արեւելքում: Այս մասին հայտնում է ուկրաինական «Сегодня»-ն:

Այս մասին Ավակովն ասել է ուկրաինական սահմանապահ ծառայության հարյուրամյակի միջոցառման ժամանակ: Ավակովը մասնավորապես ասել է նաեւ, որ ուկրաինացի սահմանապահներից մեկը խոցված է եղել լազերային զենքով, Դոնբասում ծառայություն իրականացնելու ընթացքում:

Ավակովը իր խոսքում նկատել է, որ դեռեւես հստակ պատկերացում չունեն, թե կոնկրետ ինչ զինատեսակ է կիրառվում, սակայն սկսել են հակազդիչ քայլեր ձեռնարկել:

Ձեզ կարող է հետաքրքրել

Մեկնաբանություններ