Աշխարհ 

ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ

Այսօր՝ մայիսի 6-ին, Լիբանանում մեկնարկել են պառլամենտական ընտրությունները: Բեյրութի ժամանակով առավոտյան 7:00-ից բացվել են ընտրական տեղամասերը:

Ավելի քան 3.650.000 ձայնի իրավունք ունեցող լիբանանցիներ կատարելու են իրենց քաղաքացիական պարտքը՝ ընտրելով պառլամենտի 128 պատգամավորներին: Առաջադրվել են 976 թեկնածուներ, ինչը Լիբանանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նման մեծ թվով թեկնածուներ են առաջադրվում:

Նշենք, որ ընտրությունները տեղի են ունենալու ինը տարվա ընդմիջումից հետո: Պատգամավորների մի մասը մուսուլմաններ են, մյուս մասը՝ քրիստոնյաներ: Ընտրությունները հսկում են մեծ թվով զինվորականներ: Արդեն իրենց քաղաքացիական պարտքն են կատարել նախագահ Միշել Աունն ու վարչապետ Սաադ Հարիրին:

Ձեզ կարող է հետաքրքրել

Մեկնաբանություններ