Գլխավոր Իրադարձային 

Կրակոցներ Սեւանի դատարանի մոտ. հրազենային վիրավորում է ստացել Գեղարքունիքի փոխմարզպետի ազգականը

Սեւանի դատարանի մոտ քիչ առաջ կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով մեկ անձ վիրավորվել է:

Մեր տեղեկություններով, կրակոցները հնչել են Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի սպանության գործով դատական նիստից առաջ: Մեզ հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հովսեփ Սարգսյանը պատմեց, որ միջադեպը տեղի է ունեցել ամբաստանյալ Մեխակ Հակոբյանի եւ տուժող կողմի հարազատների միջեւ: Ըստ պաշտպանի, նախնական տեղեկություններով, ամբաստանյալի մորեղբայրը կրակել է տուժող կողմի հարազատներից մեկի վրա: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, վիճակը ծանր է:

Ձեզ կարող է հետաքրքրել

Մեկնաբանություններ