Իրադարձային 

Արա Բաբլոյանն Արցախում այցելել է ուռուցքաբանական կենտրոն

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  նախագահ Արա Բաբլոյանը Ստեփանակերտ կատարած աշխատանքային այցի շրջանակում Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ուռուցքաբանական կենտրոն, որտեղ ծանոթացել է նորաստեղծ կենտրոնի պայմաններին։

Այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարն ուռուցքաբանական կենտրոնում հանդիպել է նաև «Արաբկիր» բժշկական կենտրոնի՝ Երեւանից այցելած մասնագետներին, որոնք վերջին օրերին արտասահմանյան գործընկերների հետ անվճար իրականացնում են բժշկական ծառայություններ։ Խորհրդարանի ղեկավարին և արտասահմանցի հյուրերին ուռուցքաբանական կենտրոնի ղեկավարը մանրամասն ներկայացրել է կենտրոնի բժշկական սարքավորումների համալրվածությունը, որն ամբողջությամբ համապատասխանում է ժամանակակից չափանիշներին։

Այցելության ավարտին Արա Բաբլոյանը առողջապահության նախարարի, ԱՀ Հանրապետական բժշկական կենտրոնի ղեկավարի և բժշկական անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն։ Քննարկվել են Արցախի առողջապահության ոլորտի խնդիրները, մատնանշվել ոլորտի զարգացման հեռանկարներն ու միջազգային գործընկերների հետ համատեղ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու ուղիները։

Ձեզ կարող է հետաքրքրել

Մեկնաբանություններ