Samsung Galaxy S10-ը կլիցքավորի այլ սմարթֆոնները «կորպուսից»
Համացանցում հայտնվել է Samsung Galaxy S10 սմարթֆոնների լիցքավորման արագության մասին տեղեկատվությունը, հաղորդում է Life-ը: Ըստ պարբերականի՝ սմարթֆոնները կլիցքավորվեն 25 Վատտ հզորությամբ լարով եւ անլար եղանակով: Galaxy S10-ը կկարողանա նաեւ լիցքավորել «կորպուսից» մյուս սարքերը Qi ստանդարտի միջոցով: Ըստ աղբյուրի տվյալների՝ տեխնոլոգիան կկրի Powershare անվանումը: Առաջին անգամ այդ հնարավորությունն ի հայտ էր եկել Huawei Mate 20 Pro-ի մոտ: Թույլ հզորության պատճառով դեվայսը չափազանց դանդաղ է լիցքավորում հեռախոսները, սակայն դրանով կարելի է լիցքավորել սմարթ-ժամացույցերը: Galaxy S10–ը կներկայացվի փետրվարի 20-ին Փարիզում:
Կարդալ ավելին