Գլխավոր 

Նախագահը ներկա է գտնվել Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառմանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Կարդալ ավելին
Գլխավոր Իրադարձային 

Վարդենիսում խնջույքն ավարտվել է դանակահարությամբ, հարուցվել է քրեական գործ

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, հունվարի 26-ին ոստիկանության Վարդենիսի բաժին Վարդենիսի կայազորային հոսպիտալից ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Վարդենիսի Ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները: Վերջիններս պարզել են, որ վիրավորը 29-ամյա Վազգեն Սիմոնյանն է, ինչպես նաև պարզվել է, որ հունվարի 26-ին՝…

Կարդալ ավելին
Գլխավոր 

Մեծ ուշադրություն ենք դարձնելու ռազմական հետախուզությանը, մարտական հերթապահությանը և անձնակազմի բարոյահոգեբանական պատ­րաս­տությանը. Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր մասնակցել է Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը: Ինչպես հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ելույթում ասված է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Վեհափա՛ռ Տեր, մեծարգո՛ պարոն Վարչապետ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, պարոնա՛յք զինծառայողնե՛ր, Հարգելի՛ հյուրեր Շնորհավորում եմ բոլորիս այս նվիրական տոնի` Բանակի օրվա առթիվ: Մեր բանակն արդեն 27 տարեկան է: 27 տարի առաջ բանակի ստեղծումն ու կայացումը իրավամբ կարելի է համարել անկախության կարևորագույն ձեռքբերումներից մեկը: Լինելով պետականության թերևս ամենաբնորոշ բաղադրիչը և համաժողովրդական ներգրավմամբ…

Կարդալ ավելին
Գլխավոր 

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ  Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 22:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կմ-ից մինչև Բագրատաշենն ընկած հատվածում իրականացվում են շինարարական…

Կարդալ ավելին
Գլխավոր 

Եղանակը՝ Հայաստանում. օդի ջեմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Հունվարի 27-ին առանձին շրջաններում, 28-ին, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային գոտում անձրևի տեսքով: Հունվարի 30-31-ը և փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը և 28-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով: Երեւանում հւնվարի 27-ի երեկոյան ժամերին, 28-ին, 29-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ը և փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3 +5 վաղը ցերեկը՝ +10 +12 Օդի ջերմաստիճանը՝ մարզերում. Շիրակում գիշերը՝…

Կարդալ ավելին
Գլխավոր 

Ողբերգական վթար Արագածոտնում. կա 1 զոհ, 2 վիրավոր (ֆոտո)

Արագածոտնի մարզում այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 16:45-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 72 կմ հատվածում, Ապարանի վարչական տարածքում բախվել են Kia Sorento մակնիշի 15 ԼԼ 111 համարանիշի և Toyota RAV-4 մակնիշի 01 ML 071 համարանիշի ավտոմեքենաները Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ մահացածին ու վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու փրկարարները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Կարդալ ավելին
Գլխավոր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին

Կարդալ ավելին